News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան լեսբուհիները 20 տոկոսով ավելի շատ են վաստակում,  քան իրենց հետերոսեքսուալ գործընկեր-կանայք: Այդ մասին ասվում է Anglia Ruskin բրիտանական համալսարանի եւ Աշխատանքի տնտեսության գերմանական ինստիտուտի հետ համատեղ իրականացված սեռական կողմնորոշումից կախված աշխատավարձերի մակարդակների տարբերությունների հետազոտության մեջ: Ուսումնական հաստատությունների աշխատակիցները համեմատել են Ավստրալիայում եւ Եվրոպայի ու Ամերկայի երկրներում աշխատավարձերը: Նշվում է, որ համեմատվել են կրթության, հմտությունների եւ փորձի համադրելի մակարդակ ունեցող մարդկանց աշխատավարձերը:

Հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ 1989-2014թթ. ժամանակահատվածում, լեսբուհիների եւ հետերոսեքսուալ կանանց աշխատավարձերի միջեւ առավել մեծ խզումը նկատվել է ԱՄՆ-ում (20%), Կանադայում (15%), Գերմանիանում (11%), Մեծ Բրիտանիայում (8 %) եւ Նիդեռլանդներում (3 %): Ֆրանսիայում եւ Շվեդիայում աշխատավարձերի մակարդակը ոչ մի կերպ կախված է սեռական կողմնորոշումից, իսկ Հունաստանում եւ Ավստրալիայում լեսբուհիներն իրենց գործընկերներից 8 եւ 28 տոկոսով ավելի քիչ են վաստակում, հայտնում է Lenta-ն:

Համալսարանի աշխատակիցները նաեւ ուսումնասիրել են տղամարդկանց սեռական կողմնորոշումից կախված աշխատավարձերի կախվածությունը: Բացահայտվել է, որ բոլոր երկրներում միասեռականները ավանդական կողմնորոշում ունեցող իրենց գործընկերներից ավելի քիչ են վաստակում:

Նաեւ նշվում է, որ մարդկանց մոտ կեսը գործընկերներից թաքցնում է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ