News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի ու Անդրանիկ Գեւորգյանի 2014թ. փետրվարի 11-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով աշխատանքից զրկվելու գործի քննությունը նշանակվել է 2015թ. հունվարի 19-ին` ժամը 16:00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից:

Հիշեցնենք, որ երեք աշխատողներ` Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը ու Անդրանիկ Գեւորգյանը դիմել են դատարան` աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով վճարում կատարելու պահանջով: Որպես նրանց աշխատանքից ազատման հիմք է նշվել ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 6-րդ կետը` աշխատողի նկատմամբ վստահության կորուստը:

Դեկտեմբերի 16-ին նշված գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից պետք է կայացվեր նշված գործով վճիռը: Իսկ աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան` Քրիստինա Գեւորգյանը:

Դատարանը, «անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը», վերսկսել է գործի քննությունը: Գործի քննությունը վերսկսելը դատարանը պատճառաբանել է նրանով, որ իբր հարկ կա անդրադառնալ պատասխանող կազմակերպության կողմից որպես ապացույց ներկայացված ամենօրյա կատարվող աշխատանքների վերաբերյալ մատյանների հետազոտությանը:

«Գտնում ենք` գործի քննության վերսկսումը կրում է ձեւական բնույթ, քանի որ նախ ներկայացված մատյանները չեն կարող համարվել հիմնավոր ապացույց` ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված աշխատանքից ազատման հիմք, երկրորդ` դատարանը թե´ նախնական դատաքննության, թե´ բուն դատաքննության փուլերում /թվով 8 նիստերով/ մանրամասն ուսումնասիրել է նշված մատյանները, ստացել է մանրակրկիտ պարզաբանումներ պատասխանողի ներկայացուցիչներից` կապված մատյանների բովանդակության, լրացման կարգի, մատյանները վարողների եւ քննվող գործին այդ մատյանների վերաբերելիության հետ»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ