News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) եւ նրա մասունքներով Աջը: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Ներքեւի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» եւ նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց  մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» եւ «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը եւ հարգը` արծաթ 9250, քաշը` 25 գ, չափը` 27x47 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը մինչեւ 2500 հատ: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ