News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե հասարակ քաղաքացու վրա ձեռք բարձրացնեն, ինչով խփել են, երեք այդքանով ենք խփելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ասաց թանկացումների դեմ կառավարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից Վաղինակ Շուշանյանը՝ անդրադառնալով վերջերս ազատամարտիկների վրա հարձակման դեպքերին։

«Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Թող գա իմ առջեւ ասի, տեսնեմ՝ ոնց է ականջներս կտրելու»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։

Նրա խոսքով՝ ինքը չի ուզում փակագծերը բացել, քանի որ շատ բաներ ջրի երես դուրս կգան կապված փոխոստիկանապետ Երանոսյանի հետ։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, այդ դեպքից օրեր առաջ էլ բռնության էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ