News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փյունիկի» հարձակվող Սեզար Ռոմերոն  թիմին միացավ  օգոտսոսին: Այս պահին ֆուտբոլիստը 17 խփած գնդակներով գլխավորում է Հայաստանի բարձրագույն խմբի ռմբակրուկների ցուցակը: NEWS.am – ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Ռոմերոն ամփոփեց ավարտվող տարին:

Սեզար Ռոմերոն հանդես է եկել Մեքսիկայում, ամերիկյան ՄԼՍ-ում, ինչպես նաեւ Գերմանիայի երրորդ լիգայում: Մեքսիկացի ֆուտբոլիստն ունի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի քաղաքացիություն:

Սեզար, այս պահին Հայաստանի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն ես՝ 17 խփած գնդակով: Մրցաշարի սկզբին սպասո՞ւմ էիր, որ այսպիսի արդյունք կգրանցես:

Ամեն անգամ ես ինքս ինձնից սպասում եմ 100 տոկոսանոց նվիրում, եւ այդ դեպքում գնդակները գալիս են: Բացի այդ ես խաղում եմ հիանալի թիմում, որը օգնեց  ինձ խփել այդ 17 գնդակները: Կարծում ես  դա հինալաի արդյո՞ւնք է: Ինձ թվում է`  միշտ էլ բարելավելու տեղ կա:

Հայաստանի առաջնության խփված գոլերի ռեկորդը 45 գնդակն է: Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես հասնել այդ արդյունքին:

Կարծում եմ  իմ նպատակը թիմիս օգնել է`  դառնալ չեմպիոն: Դա մեր ցանկությունն է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, իսկ գոլերը կգան:

Դու նույնպես ընդգրկված ես Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակում: Ըստ քեզ, ո՞վ հաղթող կճանաչվի  այս տարի:

Չգիտեմ  ով կհաղթի: Ինչ վերաբերում է ինձ, ես պարզապես ձգտում եմ անել առավելագույնն այն պահից, երբ մտնում եմ   խաղադաշտ:

Ո՞վ էր այս տարվա  «Փյունիկի» լավագույն ֆուտբոլիստը:

Մեր թիմում չկան լավագույն ֆուտբոլիստներ` կա լավ թիմ: Բոլորս  տարբեր  որակներ ունենք, այդ պատճառով էլ միասին  այնտեղ ենք հավաքված:

Ո՞վ է Փյունիկում քո լավագույն ընկերը:

Ամենամոտը Դավիթ Մանոյանի, Հովհաննես Պողոսյանի և Մասիս Ոսկանյայի հետ եմ, քանի -  որ միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում տղաների հետ, կարծես ընտանիք լինենք: Բոլորն իմ հանդեպ շատ ջերմ են եղել, երբ եկել եմ թիմ:

Լուրեր են պտտվում, որ այս ձմեռ կարող ես տեղափոխվել այլ թիմ՝ մասնավորապես Բելգիա:

Միշտ էլ հնարավորություն կա տեղափոխվելու, բայց այս պահին հստակ ոչինիչ ասել չեմ կարող: Դեռ պազր չէ:

Ո՞ր առաջնությունում ես երազում հանդես գալ:

Երազանքս Գերմանիա վերադառնալն է ու հանդես գալ Բունդեսլիգայում:

 Ինչպե՞ս կվերաբերվես Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերին:

Եթե այդպիսի հրավեր  լինի, ես անպայման հաշվի կառնեմ դա:

Ի՞նչ ծրագրեր ունես Սուրբ Ծննդյան տոներին: Ի՞նչ նվեր ես ակնկալում ստանալ:

Ինձ համար ամենակարեւոր  նվերը կլինի  Սուրբ Ծնունդն անցկացնել  կյանքիս մեծագույն սիրո՝ որդուս հետ: Իսկ Սանտայից խնդրել եմ երկար տարիների կյանք,  եւ որդուս հետ միասին լինելու ավելի շատ հնարավորություն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ