Իտալիայի Տոսկանա նահանգում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Ֆլորենցիայում, հաղորդում է Corriere della Sera թերթը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը, որը արձանագրել են Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտի մասնագետները ժամը 11.36-ին Ֆլորենցիայի եւ Սիենայի միջեւ, գտնվել է 7,1 կմ խորության վրա:
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն սեյսմիկ ակտիվության գոտում, անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են որոշ դպրոցների աշակերտներ: