News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 4.5 կմ երկարություն ունեցող հատվածը:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2013 թվականի հունիսին, ավարտվել`2014 թվականի հոկտեմբերին:

Հիմնանորոգված ճանապարհահատվածի հողային պաստառը նախկինում անբավարար վիճակում էր: Ասֆալտբետոնե ծածկը մաշված եւ քայքայված էր, երթեւեկելի մասի վրա կային լայնական, երկայնական եւ ցանցաձեւ ճաքեր, առաջացել էին մեծ մակերեսով եւ խորությամբ փոսեր, նստվածքներ: Ջրահեռացման համակարգը (ջրթող խողովակները), արհեստական կառուցվածքները (հենապատերը), մայթերը, մուտքերն ու իջատեղերը, ինչպես նաեւ ճանապարհի անվտանգության տարրերը նույնպես անմխիթար վիճակում էին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Պետական  նշանակության  ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է ճանապարհի հողային պաստառն ու ջրահեռացման համակարգը, կառուցվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին եւ վերին շերտերը:

Իրականացվել են նաեւ  մայթերի, իջատեղերի ու մուտքերի վերականգնման,  նոր հենապատերի կառուցման եւ գոյություն ունեցողների նորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով անվտանգ երթեւեկությունն ապահովող չափորոշիչները` տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, մետաղական արգելափակոցներ, ազդանշանային սյուներ եւ կատարվել է գծանշում:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ  2013-2014թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 701. 370. 611 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ