News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոներին ընդառաջ Յունիբանկը հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով խնայողություններն ավանդադրելու համար: 2014թ. դեկտեմբերի 18-ից բանկը գործողության մեջ է դնում նոր «Ամանորյա»  ավանդը, որի առավելությունը բարձր` մինչեւ 16% տարեկան տոկոսադրույքն է 91 օր եւ ավելի ժամկետի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 ՀՀ դրամ: «Ամանորյա» ավանդը կարելի է ձեւակերպել  Յունիբանկի 46 մասնաճյուղերից ցանկացածում մինչեւ 2015թ.-ի փետրվարի 28-ը:

Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչեւ 40% զեղչ: Քարտի դրական մնացորդի նկատմամբ բանկը հաշվարկում է 8% տարեկան տոկոսադրույք:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք Նոր տարվա կապակցությամբ մեր հաճախորդներին առաջարկել նման շահավետ պայմաններ: Նոր ավանդի պայմանները բավականին պարզ են եւ միտված են մեր հաճախորդների պահանջմունքների բավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու եւ պահպանելու իրենց խնայողությունները», - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

2014թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 82 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ