Գերմանիայում լրտեսության մեջ մեղադրվող Թուրքիայի երեք քաղաքացու են կալանավորել: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, Կարլսրուեի դաշնային դատախազության գրասենյակը հաղորդում է, որ երկու թուրք կասկածյալներ կալանավորվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում, իսկ երրորդը կալանավորվել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի իր տանը:
Դաշնային դատախազության հաղորդագրության մեջ նշված են երեք կասկածյալների անունները. 58-ամյա Մուհամեդ Տահա Գ., 33-ամյա Հյոքսելը Գ.-ն եւ 58-ամյա Ահմեդ Դուրանը: Նշվում է, որ Մուհամեդ Տահան ուղղորդել է մյուս երկու կասկածյալների գործունեությունը, ինչպես նաեւ Գերմանիայում ապրել է թուրքական հետախուզական ծառայության հանձնարարությամբ: