News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Air Armenia» ավիաընկերությունը մտադիր է Չինաստանից եվրոպական երկրներ տարանցիկ փոխադրող դառնալ: Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա՝ ավիաընկերությունը մտադիր էր թռիչքները վերսկսել դեկտեմբերի 20-ից, սակայն արտերկրյա գործընկերները առաջարկել են մի քիչ սպասել: «Այդ պատճառով ցանկանում ենք թռիչքները վերսկսել 2015թ. մարտից», - բացատրել է Ավետիսյանը: Ներկայումս ընկերության երկու  A-320 օդանավերը վերանորոգման համար գտնվում են Նիդեռլանդներում:

«Air Armenia»-ն զուգահեռ բանակցում է եվրոպական ընկերություններից մեկի հետ: «Դրա անունն առայժմ չենք ասի, քանի որ ինտերլայն-պայմանագրեր (փոխադրման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման – խմբ.) մեր միջեւ առայժմ չկան: Բայց տոմսերն ամրագրելու մեր համակարգերն արդեն  համակցված են», - նշել է նա: Հենց այդ ընկերության գտնվելու երկիր էլ «Air Armenia»-ն նախատեսում է Չինաստանից եւ Հարավ-Արեւելյան Ասիայից Երեւանով տարանցում իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ