News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չնայած 2013 թվականի համեմատ 2014 թվականին հանքարդյունաբերության ոլորտում որոշակի հետնահանջ է գրանցվել, այնուամենայնիվ հանքարդյունաբերողները շարունակում են մնալ հանրապետության խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների տնօրենների ու բազմավաստակ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուշամեդալներով պարգեւատրել է ոլորտի երկարամյա աշխատակիցներին: 

«Ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար» ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի  հուշամեդալով խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վաստակավոր երկրաբան  Սաբիր Ստեփանյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանը, «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի էլեկտրամոնտյոր Գագիկ Մելիքյանը:

Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար: Նախարարը նշել է, որ տասնամյակների ավանդույթ ունեցող հանքարդյունաբերությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: 

Նախարարը նշել է նաեւ, որ անցած տարի ոլորտի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել:

«Մեր համատեղ ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարմանն ու շահագործմանը»,-ասել է Երվանդ Զախարյանը:

-Մենք սերունդների առաջ պատասխանատվություն ունենք, ուստիեւ՝ իրավունք չունենք անխնա շահագործել ընդերքը:

Երվանդ Զախարյանը շնորհավորել է բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առիթով, մաղթել առողջություն ու բեղմանվոր տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ