News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումներին:

Հայտարարությունում ասվում է.

«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Հարձակումներ են կատարվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս դեպքերին նախորդել են «Նախախորհրդարան» հասարակական-քաղաքական միավորման անդամներին պատկանող մեքենաների հրկիզման դեպքերը:

Հարձակումների ժամանակագրությունը եւ ձեռագիրը, նշված դեպքերին երկրի օրենսդիր, գործադիր եւ իրավապահ մարմինների ոչ համարժեք արձագանքը, ինչպես նաեւ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, իշխող կուսակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանի եւ Սեյրան Սարոյանի հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված կամ, առնվազն, հովանավորվող գործողություն է:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումները եւ իշխանություններից պահանջում է հանցագործությունների ամբողջական բացահայտում՝ ակնկալելով, որ կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն դրանք իրականացնողները, այլ նաեւ նրանց հովանավորները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ