News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թանկացման եւ դրամի արժեզրկման դեմ պայքարելու համար պետք է այսօր ստեղծել ազգային ճակատ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը կառավարության մոտ մասնակցում էր թանկացման եւ դրամի արժեզրկման դեմ բողոքի ակցիային։

«Այսօր այս նախաձեռնությանը նայելով, մեկ անգամ եւս  համոզվեցի, որ երեխայական մոտեցումներով չես կարող հարցեր լուծել, քաղաքացիական նախաձեռնությունը շատ գեղեցիկ բան է, բայց հարցեր լուծելու համար մարդիկ համախմբվում են կազմակերպված, պատասխանատու միավորների մեջ, նրանք, ովքեր  համախմբվում են, ունեն անցյալ, ունեն ներկա եւ ունեն ապագա։ Սա շատ ողջունելի է, բայց փոփոխությունների համար կազմակերպված պայքար է պետք, պետք է ստեղծվի քաղաքակրթական դաշինք »,-ասաց Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդին խաբում են՝ ասելով, որ թանկացումները համաշխարհային ճգնաժամի հետեւանք են, սակայն իրականում դա այդպես չէ. «Մեր ժողովրդին խաբում են, ասում են, որ համաշխարհային ճգնաժամ գոյություն ունի, եթե համաշխարհային ճգնաժամ լիներ, ապա դոլարն էլ կարժեզրկվեր, եվրոն էլ կարժեզրկվեր, սա մեծ սուտ է, որ փորձում են մեզ պարտադրել։ Այս իշխանություններից ցավոք սրտի միայն մեկ բան ենք  պահանջում, հեռացեք, դուք մեր իշխանությունը չեք»։

Անդրադառնալով ԵՏՄ-ին միանալու ՀՀ նախագահի հիմնավորմանը՝ Պարույր Հայրկյանն ասաց, որ այն քաղաքակրթական հիմքերի վրա պետք էր լիներ, ոչ թե ազգային անվտանգության։

«Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հայտարարեց, որ ԵՏՄ-ին միանալուց մենք քաղաքակրթական որոշում չենք կայացրել, մենք ազգային անվտանգությամբ ենք առաջնորդվել, բայց եթե դու չես հասկանում, որ ազգային անվտանգության հիմքերի հիմքում  քաղաքակրթական  ճիշտ ընտրությունն է, նշանակում է՝ դու ճիշտ քո տեղում չես»,- ասաց Հայրիկյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ