News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատանք գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

«Իմ ղեկավարությամբ Վաշինգթոնում ինստիտուտ է ստեղծվել եւ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն ինձ աշխատանքային վիզա է առաջարկել: Թող Պուտինը միայն հրաժարվի նրանից, ինչ անում է, իսկ ես կբարեխոսեմ, եւ նրան նույնպիսի վիզա տան: Ես պատրաստ եմ նրան աշխատանքի ընդունել մեր ինստիտուտում, թող հուշեր գրի»,-ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին, նախքան նոր նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Մինչ օրս նա չի վերադարձել հայրենիք:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրել 4 քրեական գործերով (պետական միջոցների յուրացման, 2007-ի նոյեմբերի 7-ին ցույցը ցրելիս ուժի կիրառման, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու եւ «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար):

Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում հետախուզում է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ