News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցավում եմ, որ ի տարբերություն հայկական պատվիրակության՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:

Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է Հայաստանի շահերից:

Խորհրդարանի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը տեղի է ունենալու Հայաստանում, անցկացվելու է ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար ոչ միայ մերժում է միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները, մասնավորապես շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը, այլ հակառակը` իր ռազմատենչ հայտարարություններով եւ գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն: «Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը»,- մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:

ԵԽ փոխնախագահին 2015 թվականի ապրիլին հրավիրելով մասնակցելու Հայոց

ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաեւ Թուրքիայի մասին, մասնավորապես նշելով` «Մի երկիր, որը պատրաստ չէ առերեսվել իր սեփական անցյալի, իր պատմության հետ, ժողովրդավարությունն այնտեղ չի կարող արմատապես հաստատվել»: Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ 100-ամյակի նախաշեմին Եվրախորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ բանաձեւով:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել բարձր ընդունելության համար: Նա նշել է, որ որպես փոխնախագահ՝ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն եւ վստահեցրել է, որ այն կլինի շարունակական: Խորհրդարանի փոխնախագահը ցավով է նշել այն հանգամանքը, որ ի տարբերություն հայկական պատվիրակությանը՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Ռիչարդ Չառնեցկին վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ