News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանում անասնագլխաքանակը ավելացել է 2-5%-ով: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կկազմի  մոտ 695 հազ., ոչխարներինը՝ 750 հազ., խոզերինը՝ 145 հազ.,  թռչուններինը՝ 5 մլն:

Մսի արտադրությունը կկազմի 165 հազ. տոննա կամ 2013թ.-ից 11% -ով ավելի, կաթինը՝ 718 հազ. լիտր կամ 8,5% -ով ավելի, ձվինը՝ 644 մլն հատ կամ 4,5% -ով ավելի:

Այս ցուցանիշներին, ըստ Բաղիյանի, հաջողվել է հասնել մի շարք ծրագրերի շնորհիվ, այդ թվում՝ ցեղական անասնաբուծության զարգացման:

2007թ.-ից այս ծրագրի շրջանակում շուրջ 65 անասնաբուծական տնտեսությունների տրվել են եվրոպական բարձր կաթնատվությամբ ցեղատեսակների կովեր: Դրանց կաթնատվությունը տարեկան կազմում է  6-8 տոնա, իսկ որոշ դեպքերում՝ մինչեւ  10-11 տոննա՝ հանրապետության միջին 3 տոննա ցուցանիշի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ