News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է  Բուշերի ընտանիքին, սակայն նաեւ կարծում է, որ Հիլարի Քլինթոնը «գերազանց նախագահ» կդառնա: Այդ մասին նա հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես սիրում եմ Բուշերի ընտանիքին: Նրանք լավ մարդիկ են եւ հիանալի ընտանիք: Անկասկած, մենք տարաձայնություններ ունենք Ջեբի եւ նրա եղբոր (Ջորջ Բուշի) հետ: Սակայն նրանք լիովին իրավունք ունեն անել այն, ինչ ճիշտ են գտնում», - ասել է  Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ պատմել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, ով նույնպես մասնակցում է նախագահական ընտրություններին:

«Ես դա ավելի վաղ եմ ասել, եւ մինչեւ օրս էլ նույն կարծիքին եմ, որ նա (Հիլարի Քլինթոնը) կդառնա գերազանց նախագահ», - հայտարարել է Օբաման, հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեմ Բուշը՝ Բուշերի դինաստիայի երրորդ անդամը, կառաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ