News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներից, Բոլիվիայից եւ Մեծ Բրիտանիայից մի խումբ գիտնականներ հերքել են գոյություն ունեցող տեսությունն այն մասին, որ բույսերի կողմից ածխաթթու գազի սպառման մեծացումը խթանում է դրանց արագ աը:

Մասնագետները ջերմոցային էֆեկտի հետեւանքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություն են իրականացրել, որն այսօրվա դրությամբ կարելի է համարել մարդկության ամենագլխավոր խնդիրներից մեկը:

Ավելի վաղ, գիտնականները կարծում էին, որ մթնոլորտում օրեցօր ավելացող ածխաթթու գազը բույսերի սնուցման հիմնական աղբյուրն է եւ արագացնում է դրանց աճը, ինչն էլ, իր հերթին, կարող էր օգնել ջերմոցային էֆեկտի հետեւանքների դեմ պայքարում, հայտնում է Informing-ը:

Սակայն Բոլիվիայից, Կամերունից եւ Թաիլանդից բերված ծառերի նմուշների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին ժամանակներում դրանց աճի արագությունը ոչ մի կերպ չի փոփոխվել: Միակ բանը, որ նկատել են գիտնականները այն է, որ 150 տարվա ընթաքում ծառերը սովորել են ավելի արդյունավետ օգտագործել հեղուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ