News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կարեւոր գործընկեր է մեր երկրի համար, եւ Հայաստանը բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները եւ նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ եւս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ