News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The New York Times»-ի «Ավելի սառը պատերազմ» անվանումով բեսթսելլերի հեղինակ Մարին Կատուսի՝ «Fortune» գործարար ամսագրում հրապարակված հոդվածը:

Ռուսական ռուբլին, հավանաբար, կտրուկ ամրապնդվեց չորեքշաբթի, բայց դրա անկումը վերջին օրերին երկրի աղետի մասին բազմաթիվ խոսակցություններ ծնեց, իսկ որոշները նույնիսկ հայտարարում էին, որ նոր Ռուսաստանը հին ԽՍՀՄ-ի ուղին կանցնի:

Մի՛ հավատացեք դրան: Ռուսաստանն ԱՄՆ չէ, եւ արժույթի կտրուկ անկման հետեւանքներն այնտեղ ավելի պակաս դրամատիկ կլինեն, քան կարող էին լինել ԱՄՆ-ում: Կարեւոր է հիշել, որ ռուբլու անկումն ուղեկցվեց նավթի գների նվազմամբ: Բայց այդ երկու երեւույթներն այնքան էլ սերտ կապ չունեն միմյանց հետ, որքան կարելի է ենթադրել: Այո, Ռուսաստանը հումքային տնտեսություն ունի, որին նավթային թուլությունը վնաս է հասցնում: Ամեն դեպքում, գրեթե ամենուր նավթի առեւտուրը դոլարով է արվում, որը ներկայում զգալիորեն ուժեղացել է:

Դա նշանակում է, որ ռուսական նավթարտադրողները կարող են իրենց արտադրանքը վաճառել այդ ուժեղ դոլարով, բայց իրենց ծախսերը փակել արժեզրկված ռուբլիով: Այդպիսով, նրանք կարող են կապիտալ բարելավում կատարել, նոր հզորություններ ներդնել կամ հետազոտություն անցկացնել ավելի քիչ ծախսերով, քան նախկինում, երբ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ երկու անգամ ցածր էր: Սեկտորն առողջ է մնում. այն կարող է այսուհետ եւս պետության հարկային եկամուտներում առյուծի բաժին ունենալ:

Ռուսական սպառողները, իհարկե, կտուժեն ներմուծվող ապրանքների ավելի բարձր արժեքի, ինչպես նաեւ իրենց եկամուտների վրա գնաճի ազդեցության պատճառով: Բայց նույն պատճառով արտահանումն ավելի գրավիչ է դարձել արտասահմանյան գնորդների համար: Ավելի էժան ռուբլին բարձրացնում է միջազգային առեւտրի մասնակից ռուսական բոլոր ընկերությունների եկամուտների կանխատեսումները:

Ամեն դեպքում, պետք չէ սպասել, որ ինչ-որ զրկանքներ Մոսկվայի փողոցներում զանգվածային անկարգություններ կլինեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժողովրդականությունն Ուկրաինայի ճգնաժամից ի վեր աճել է: Մարդիկ վստահում են նրան: Նրանք ավելի կսեղմեն գոտիները, եւ նրա քաղաքականության դեմ ապստամբություն չի լինի:

Ռուսաստանն ինչ-որ Զիմբաբվե չէ: Նա արտասահմանյան հսկայական ակտիվներ եւ առողջ արժութային պահուստներ ունի՝ գրեթե 375 մլրդ դոլարի:

Նրանք, ովքեր ձեռքերն են թափահարում ռուբլու հետ կապված, ավելի լավ է նայեն երկրներին, որոնք բախվում են արժութային իրական ճգնաժամի, ինչպիսիք են, օրինակ, նավթից կախված Վենեսուելան եւ Նիգերիան, ինչպես նաեւ Ուկրաինան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ