News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով հարցին՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո արեւմտյան երկրների կողմից երկիրը կկանգնի՞ արդյոք սահմանափակումների առաջ:

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի ցանկացած միջազգային կազմակերպությանը անդամակցելու ինքնիշխան իրավունք: Երբ երկիրը ինչ-որ մաքսային միություն է մտնում, նա կորնում է իր ինքնիշխանության մի մասը, եւ որոշումների ընդունման գործընթացը դառնում է սահմանափակ», - նշել է Ջոն Հեֆերնը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ