News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական դատարանը հոգեբուժական կլինիկային պարտավորեցրել է փոխհատուցել նույնասեռականությունից բուժելու համար նախկին հիվանդի ծախսերը, հաղորդում է Associated Press-ը:

Չունցին քաղաքում գտնվող «Սինյույ Պյաոսյան» կլինիկան  դատարանով պարտավորվել է իր հիվանդներից մեկին՝ նույնասեսական Յան Տենին 3500 յուան (560 դոլարի) չափով փոխհատուցում վճարել: Դատարանի վճռում ասվում է, որ նույնասեռականությունը հիվանդություն չէ, եւ հետեւապես բուժում չի պահանջում, հայտնում է Lenta-ն:

Սկզբնապես Յան Տենը 14 հազար յուան (2300 դոլար) է պահանջել իր կրած ֆիզիկական եւ հոգեւոր տառապանքների եւ այդ ժամանակահատվածում աշխատանք չունենալով պայմանավորված եկամուտ չունենալու համար: Դատարանը որոշել է սահմանափակվել թերապիայի ծախսերի փոխհատուցման պարավորեցմամբ, քանի որ հայցվորը կամավոր է համաձայնվել ենթարկվել հիպնոսի եւ էլեկտրականությամբ բուժման (Յանը խոստովանել է, որ տրվել է ծնողների ճնշմանը, ովքեր պահանջել են ամուսնանալ եւ երեխա  ունենալ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ