News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա: Այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Դեկտեմբերի 22-ին ծրագրված է Ղազախստանի նախագահի աշխատանքային այցն Ուկրաինա, որի շրջանակում բանակցություններ տեղի կունենա այդ երկրի ղեկավարության հետ»,- գրում է ՌԻԱ Նովոստին:

Պաշտոնական հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը՝ Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահների մասնակցությամբ:

Նախանշված է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղրղըզստանի նախագահների մակարդակով: Այն անցկացվելու է 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ գործունեության մեկնարկի նախաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ