News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

35-ամյա Մարկուս Պերսոնը՝ Minecraft խաղի  հեղինակը եւ Mojang ընկերության հիմնադիրը, տուն է գնել Բեւերլի Հիլզում՝ վճարելով 70 մլն դոլար, հայտնում է Curbed-ը:

Տան գինը հրապարակվել էր 2014 թ. օգոստոսին: Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ այն ցանկանում են գնել Բեյոնսեն եւ Ջեյ Զին:
Լոս Անջելեսի եւ Մալիբուի ծովափերին բացվող տեսարաններով 2183 քմ մակերեսով տունը ունի 8 ննջասենյակ, 15 լոգարան, բար, լողավազան, տնային կինոթատրոն եւ ստորգետնյա ավտոտնակ: Խոհանոցը կահավորված է Roberto Cavalli սպասքով, իսկ լոգարանները՝ Toto Neorest 5,6 հազար դոլար արժողությամբ զուգարանակոնքերով: Հյուրասենյակում այն մոտոցիկլետի կրկնօրինակն է տեղադրված, որը վարել է ամերիկացի դերասան Ջեյմս Դինը: Տանը կա 90 դյույմ անկյունագծով երեք էկրան, որոնցում երեւում են տանիքին տեղադրված եւ  քաղաքի տեսարանների կողմն ուղղված տեսախցիկների ցուցադրած տեսարանները:

Ճարտարապետների նպատակն է եղել ստեղծել «Քալիֆոռնիայի ամենահետաքրքիր տունը»: Տան շինարարությունն ավարտվել է 2014 թ. սեպտեմբերին, եւ մինչ օրս այնտեղ ոչ ոք չի ապրել: Տան առք ու վաճառքի պայմանագիրը շատ արագ է կնքվել՝6 օրում, հայտնել են John Aaroe Group անշարժ գույքի գործակալությունում: Գնորդին են հանձնել նաեւ Dom Pérignon շամպայնի մի քանի արկղ, հավելել են գործակալությունում, փոխանցում է  Cnews-ը:
Գործարքը ամենախոշորն է Բեւերլի Հիլզի անշարժ գույքի շուկայում: Ըստ Realtor.com կայքի՝ այս քաղաքում տների  միջին գինը 2,9 մլն դոլար է: Քառակուսի ֆութի միջին արժեքը 1,3 հազար դոլար է: Իսկ Մարկուս Պերսոնի գնած տան դեպքում՝ մոտավորապես 3 հազար դոլար (32 հազար դոլար՝ մեկ քմ-ի դիմաց ):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ