News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սորբոնի համալսարանի Ֆրանսիական հետազոտությունների ինստիտուտի ինֆորմատիկայի եւ ավտոմատիկայի ոլորտի եւ Էքսեթերի համալսարանի գիտնականները պարզել են. ամբոխից չառանձնանալու ցանկությունը մեզ ստիպում է սխալ որոշումներ կայացնել: Մարդիկ ուրիշների կարծիքին վստահում են ավելի, քան սեփական բնազդներին: Ըստ The Times of Malta-ի, դրան հանգեցրել է էվոլյուցիայի գործընթացը:

Մասնագետները սոցիալական ինֆորմացիայի զարգացման մեխանիզմի ուսումնասիրության համար օգտագործել են մաթեմատիկական մոդելները: Նրանք ուսումնասիրությունն անցկացրել են կենդանիների շրջանում: Պարզվում է՝ ուրիշների ազդեցության տակ ընկնելը դյուրին է:

Գիտնականների եզրահանգումներն արտացոլում են անհատական եւ կոլեկտիվ շահերի միջեւ դասական կոնֆլիկտը: Ըստ MedDaily-ի, դա կարող է նոր պայմաններին համակերպվելու գործընթացում դժվարությունների առաջացման պատճառ դառնալ:

Ամբոխային բնազդի պատճառով շատերը կրկօրինակում են ուրիշներին, այլ ոչ թե սեփական ընտրությունն են կատարում: Նման մարտավարությունը նվազեցնում է տարբեր փոփոխությունների հանդեպ զգայնությունը: Դա օգտակար է բազմաթիվ դեպքերում: Օրինակ՝ արձագանքների շնորհիվ կարելի է արագորեն լավագույն հեռախոսն ընտրել: Բայց եթե անձնական համոզմունքները հակասում են մյուսների կարծիքին, խնդիր է առաջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ