News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սերմնահեղուկի դոնորի հետ առաջացած խնդրի պատճառով «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնը հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ արտամարմնային բեղմնավորմամբ ձեւավորված սաղմը տեղադրել փոխնակ մոր արգանդում։

Երեւանի 33-ամյա բնակչուհին NEWS.am-ին պատմեց, որ ինքը վերարտադրողական խնդիր ունի եւ որոշել էր դիմել փոխնակ մոր ծառայությանը։ Սերմնահեղուկի դոնորն իր նախկին ընկերն է, որը սկզբում տվել էր իր համաձայնությունը, սակայն երբ իրենք բաժանվել են, նա պահանջել է, որպեսզի կենտրոնը դադարեցնի գործընթացը։

«Հոկտեմբերին կենտրոնում տեղի է ունենցել բեղմնավորումը, 8 առողջ էմբրիոն է ստացվել, որոնք իմ համաձայնությամբ հանձնվել են կրիոսառնապահպանման և պիտի տեղադրվեին փոխնակ մոր արգանդում»,-պատմեց կինը: Նրա խոսքով՝ մեկ ամիս անց պարզվել է, որ կենտրոնը հրաժարվում է տեղադրել սաղմը, չնայած դոնորը ստորագրել էր պայմանագիր, ըստ որի, սերմը հանձնելուց հետո որեւէ իրավունք կամ պարտավորություն չունի դրա նկատմամբ։

«Մինչ այդ «Վիտրոմեդն» ինձ անգամ պայմանագիր չէր տվել, երկար պնդումներից հետո տվեցին պայմանագրի իմ օրինակը: Ըստ պայմանագրի՝ միայն ես եմ համարվում «Վիտրոմեդի» պացիենտ, ուստի անտրամաբանական է դառնում  դոնորի համաձայն լինել-չլինելը»,-ասաց 33-ամյա կինը՝ նշելով, որ մինչեւ այդ պահը  «Վիտրոմեդին» վճարել էր շուրջ 3 մլն դրամ:

Կինն այժմ փորձում է դատական կարգով վերականգնել իր իրավունքները սաղմի նկատմամբ։ Իր հերթին դոնորը դատարանի միջոցով հասել է նրան, որ սաղմի վրա կալանք է դրվել. «Ի՞նչ է սա նշանակում՝ կալանք դնել երեխայի վրա, երեխան, վերջիվերջո, առարկա, իր չէ: Ստացվում է՝ մի կողմից դատարանը, մյուս կողմից՝ «Վիտրոմեդը» խոչընդոտում են իմ երեխաների լույս աշխարհ գալուն»։

Դատարանը մերժել է կնոջ միջնորդությունը՝ արագացված դատավարություն անցկացնել, ինչը, կնոջ խոսքով, անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ սաղմի պահպանման ժամկետը վեց ամիս է, որից 2-ն արդեն անցել է։

Կինը վստահ է, որ նախկին ընկերն այդ կերպ վրեժ է լուծում իրենից։ Նա հրաժարվել է մեկ այլ դոնորի սերմնահեղուկով նույն ծառայությունը անվճար մատուցելու՝ «Վիտրոմեդի» առաջարկից։

«Չեմ հասկանում՝ ինչու է «Վիտրոմեդը» պատրաստ հրաժարվել 3 մլն դրամից։ Էս էրեխեքը ծնվելու են, լինի հիմա, թե հետո, սակայն ես ուզում եմ այս ամենին հասնել օրինական ճանապարհով»,- ասաց կինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ