Ամերիկյան Օկլահոմա նահանգում նավթային հորատման վայրում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ ՏԱՍՍ գործակալության, պայթյունի արդյունքում 2 աշխատող տեղում մահացել է, առնվազն եւս երկուսը վիրավոր է:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Pablo Energy ընկերության նավթային հորատման վայրում, որը տեղակայված է Քոլգեյթ քաղաքից 5 կմ դեպի արեւմուտք:
Պայթյունից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, որը ներկայում փորձում են մարել մի քանի հրշեջ հաշվարկներ:
Պայթյունի պատճառները հնարավոր կլինի պարզել հրդեհի տեղայնացումից հետո միայն: