News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս չէ: Լրագրողների հարցին, թե իշխող մեծամասնությունն ինչպես է արձագանքում Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, այսօր` դեկտեմբերի 19-ին, այսպես արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ամբիոններից էլ բազմիցս հայտարարել ենք, որ, այո, ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ-ի մաս չէ, դե ֆակտո ազատ է: Մեր նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, ԼՂՀ-ի կամքն էլ է միջազգային ճանաչման հասնելը: Ուստի, եթե ինչ որ մեկը կարծում է, որ ԼՂՀ-ն դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս է, ուրեմն մոլորության մեջ է»,- ասաց Շարմազանովը:

Նշենք, որ Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը մասնավորապես ասել էր. «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ