News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջեւ առաջացած դատական վեճը լուծվել է։ Ամուսիններով որոշել են հաշտություն կնքել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր՝ նախկին պատգամավորը սեպտեմբերի 16-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իր կնոջ՝ Լարիսա Միքայելյանի հետ կնքված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը»:

Ինչպես պարզեցինք՝ դատարանում պատգամավորն ու իր կինը հաշտության համաձայնության են եկել եւ հայտնել են, որ իրենց կողմից ստորագրված եւ վավերացված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը» առաչինչ գործարք է: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ, հաշվի առնելով կողմերի պնդումը, գործի վարույթը կարճել է՝ կողմերի հաշտություն կնքելու հիմքով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ