News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման ԱԺ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ:
Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գեւորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարդան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում: Միեւնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Իր հարցերը Վարդանիկը, ըստ մեր աղբյուրների, լուծում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցով»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ