News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, եւ մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել: Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա եւ նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետեւելու համար, որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ