News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան խուլ հակամարտությունը շարունակվել է նաեւ այս արտահերթի ժամանակ: Հիշեցնենք, որ կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում խորհրդարանի ղեկավարությունը ներառել էր նաեւ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, ինչն ահավոր զայրացրել էր Հովիկ Աբրահամյանին, քանզի վերջինս գլխի էր ընկել, որ դրանով փորձում են տարվա ավարտին, երբ իր կաբինետը պատրաստվում է ամփոփիչ ասուլիսիների, որոնցով կցուցադրեն իրենց ձեռքբերումները, սեւացնել իր կառավարության ջանքերը, եւ բացահայտ ցույց էր տվել իր  «լիչնի նեպրիյազնը» խորհրդարանի ղեկավարության նկատմամբ: Պատճառաբանելով, որ կառավարության հրավիրած արտահերթի ժամանակ ԱԺ-ն իրավունք չունի իր հարցերը «մտցնելու», ուզում է հարց քննարկել, թող առանձին՝ իր համար արտահերթ հրավիրի: Սակայն այդքանով Արգամիչը չէր հանգստացել: Կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում՝ որպես վերջին ակորդ, 30-րդ հարց էր ներառել, Արփինե Հովհաննիսյանի «կատարմամբ»՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի նախագիծը, ցանկանալով, ինչպես բնորոշեց ՀՀԿ-ականներից մեկը, «չափալախել» խորհրդարանի ղեկավարությանը եւ ցույց տալով, որ իրադրության տերն ինքն է, երբ ուզի՝  կարող է օրենսդրի նախագիծը դնել քննարկման, երբ չուզի՝ չի դնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ