Staples inc ընկերությունը, որն ԱՄՆ-ում գրասենյակային ապրանքների վաճառքով զբաղվող խոշորագույն ցանցն է, հայտնել է, որ ենթարկվել է հաքերների հարձակման, ինչի հետեւանքով ավելի քան 1,16 մլն գնորդների բանկային տվյալներ են գողացվել, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ հաքերներին հաջողվել է 1400 խանութներից 115-ի վճարային համակարգում ներդնել վնասակար ծրագիր: Ընկերությունն իր ծրագրային ապահովման սողանցքը հայտնաբերել է միայն հոկտեմբերին: Վիրուսը գործել է երեք ամիս՝ հունիսից սեպտեմբեր, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաքերների հարձակման էր ենթարկվել ԱՄՆ-ի եւս մեկ առեւտրային ցանց՝ Home Depot-ը: