News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Կուբայի հարաբերությունների ջերմացումը չի նշանակում, որ կղզին կրկին կապիտալիստական համակարգին կվերադառնա, հայտարարել է Մարիելա Կաստրոն՝ երկրի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրը:

«Եթե ԱՄՆ-ում հույս ունեն, որ այս փոփոխությունների արդյունքում Կուբան կվերադառնա կապիտալիզմին, որպեսզի սպասարկի ԱՄՆ ամենաազդեցիկ տնտեսական խմբերի հեգեմոնիական շահերը, ապա այդ մարդիկ պետք է որ երեւակայությունների գերի լինեն», — ասել է  Կաստրոն AP-ի հետ զրույցում:

«Կարծում եմ՝ սա մեզ թույլ կտա ավելի շատ գործիքներ ստանալ, որպեսզի զարգացնենք սոցիալական նախագծերը, ամրապնդենք առողջապահության համակարգը, կրթական, սպորտային, գեղարվեստական եւ գիտական նախագծերը, այն ամենը, որոնց հետ կապված այդքան բարդություններ կային շրջափակման պատճառով», — նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր Կուբայի հետ հարաբերությունները բարելավելու «պատմական» նախաձեռնության մասին, որը նախատեսում է 1961թ.-ից խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, ներդրումների եւ առեւտրի աճ, այցերի համար սահմանափակումների վերացում, Կուբայի տարածքում ամերիկյան բանկային քարտերի օգտագործման թույլտվություն:

Միաժամանակ հայտարարվել էր, որ Հավանայի դեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները հազիվ թե վերացվեն առաջիկայում, չնայած վարչակազմի մտադրություններին: Ռաուլ Կաստրոն իր հերթին հաստատել է, որ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ