News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի արվարձանում ավտոբուսի 23-ամյա վարորդը կազմակերպել է սեփական ծեծը՝ հանուն վճարվող արձակուրդի,  հայտնում է The New Straits Times-ը:

Ոստիկանությունը հաղորդում է ստացել ավտոբուսի վարորդից, որը պնդում էր, որ հարձակման է ենթարկվել, երբ ցանկացել է խանգարել ավտոբուսից փող գողացող հանցագործին: Տղամարդը նաեւ որպես ապացույց ներկայացրել է ավտոբուսի տեսախցիկների տեսագրությունները, փոխանցում է Gazeta-ն:

Սակայն ոստիկանները համարել են, որ տղամարդու խոսքերը վստահություն չներշնչող որոշ ասպեկտներ ունեն: Ավելի ուշ քննությունը պարզել է, որ հարձակումը կազմակերպվել է նրա գործընկերոջ օգնությամբ:

Ավտոբուսի 23-ամյա վարորդը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել կեղծ ցուցմունքի, ինչպես նաեւ խարդախության փորձի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ