Կոտայքի մարզի Հացավան գյուղում երեկ ուշ երեկոյան հնչել են կրակոցներ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ: Այնուհետեւ կռվի մասնակիցներից մեկը վրդովված հեռացել է եւ քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հակառակորդների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Նրան արդեն տեղափոխել են Երեւան:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից`նշելով, որ դեպքից հետո բաժին է բերման ենթարկվել կրակոցներ արձակողը եւ խոստովանել կատարվածի մասին: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է: Ա.Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: