News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին խուսանավել է հարցից, թե արդյոք ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխանգարեն Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցությանը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչպես հակառուսական միջոցները կազդեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության վրա՝ կորեական միջուկային ծրագրի շրջանակում, Պսակին  խնդրել է հստակեցնել, թե ինչ նոր պատժամիջոցներ նկատի ունի լրագրողը եւ հայտարարել, որ ԱՄՆ-ն ոչ մի նոր միջոցների մասին չի հայտարարել:

Թղթակցի դիտարկումը, թե հենց Պսակին էր վերջերս կայացած ճեպազրույցում խոսել հակառուսական քայլերի մասին, Պետդեպի ներկայացուցիչը թողել է առանց մեկնաբանության՝ անցնելով հաջորդ հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պսակին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում կան մի քանի ոլորտներ, որոնց մասով համագործակցությունը շարունակվում է, դրանց թվում են  Իրանի հետ բանակցությունները եւ կորեական միջուկային ծրագրի լուծումը:

Հիշեցնենք, Պսակին հինգշաբթի Ճեպազրույցում հայտնել էր, որ Օբաման արդեն ստորագրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: 
Ավելի ուշ Սպիտակ տունը հերքել էր նրա հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ