News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: Այս մասին «Ազատություն» ռադիոյին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով օգնական Թոմ Մալինովսկին, փոխանցում է contact.az-ը:

Ադրբեջանում մարդու իրավունքների մասին խոսելով՝ Մալինովսկին ասել է, որ այնտեղ, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, ոչ ոք չպետք է հետապնդումների ենթարկվի լրագրողական գործունեության կամ ազատ արտահայտվելու համար: 

«Մենք միանշանակ Ադրբեջանի իշխանություններին իրազեկել ենք, որ այդ մարդկանց ազատումն ենք ցանկանում, այդ թվում՝ «Ազադլըղ» ռադիոյի լրագրող Խադիջա Իսմայիլովայի»:

Ի պատասխան հարցին՝ ձեռնարկվում են արդյոք գործուն քայլեր այդ մարդկանց ազատման համար, Մալինովսկին ասել է, որ այդ հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակով: «Նրանք պետք է հասկանան, որ քաղաքացիական հասարակության խեղդումը սպառնալիքի տակ է դնում  ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Մալինովսկին:

Հարցին՝ «խոր մտահոգությունից» բացի ինչ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի իշխանությունների դեմ, եւ էլ ինչ պետք է կատարվի, որ հայտարարությունները հստակ գործողությունների վերածվեն, Մալինովսկին որոշակի պատասխան չի տվել: 

«Առայժմ կարող եմ ասել միայն, որ 20 տարվա ընթացքում  ԱՄՆ-ն լավ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ: Երբեմն տարբեր հարցերի, ներառյալ՝ մարդու իրավունքների շուրջ տարակարծություններ են եղել: Սակայն մենք միշտ հասել ենք հարցերի լուծման, այդ պատճառով մեզ համար դժվար է հասկանալ Ադրբեջանում վերջին ամիսներին կատարվող դեպքերը:  Այդ գործողությունները կասկածի տակ են դնում մեր հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունների հետ  խորհրդակցությունների ժամանակ մենք կփորձենք սա հասկացնել նրանց»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ