News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Ինեկոբանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի հրաժարականի վերաբերյալ:

«Ինեկոբանկ» ՓԲԸ Կորպորատիվ զարգացման ծառայության ղեկավար Ալլա Պավլովայի հաղորդագրության մեջ ասվում է. «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր եւ խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, թե «իր տեղեկություններով, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը եւ «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը»: «Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» եւ «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին»,- գրել էր թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
Ամենաշատ