News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք ինքներս էլ ցանկանում ենք, որ բենզինի գները նվազեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «CPS» ընկերության սեփականատեր Աշոտ Սալազարյանը:

Նա նշեց, որ բենզինի եւ դիզվառելիքի գները Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետի մոտ քննարկում է եղել, առաջարկվել է հաշվարկներ անել, որի արդյունքում էլ արդեն այսօրվանից սկսած բենզնի եւ դիզվառելիքի գները կնվազեն 10 դրամով:

Աշոտ Սալազարյանն ասաց, որ եթե հետագայում էլ կարգավորվի դոլար-դրամ հարաբերությունները, գները կշարունակեն իջնել: «Մեզ ձեռնտու է, որ բենզինի գները իջնեն, քանի որ ունենք մրցակից գազ, ինչքան բենզինը էժան լինի, այնքան սպառման ծավալները կավելանան: Այսօր գազ-բենզին սպառման հարաբերակցությունը կազմում է 75-25 է»,-ասաց նա: Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք ունեցող «CPS» ընկերության սեփականատերն ասաց, որ ինչքան փոխարժեքը կայունանա, դրամը արժեւորվի, այնքան գները կիջնեն: Աշոտ Սալազարյանի խոսքով՝ եթե մեկ դոլարը արժենա 410-420 դրամ, հնարավոր է բենզինի գինը իջնի 40-50 դրամով:

Թե ինչքան կպահպանվի բենզինի եւ դիզվառելիքի նոր՝ իջեցված գինը, ընկերության սեփակաատերն ասաց, որ այն հաստատապես կպահպանվի մինչեւ Ամանոր ու հետագայում էլ թանկացումներ չեն սպասվում, եթե իհարկե դոլարի փոխարժեքը չդառնա 570 կամ 580:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ