News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բերքլիի քալիֆոռնիական համալսարանի գիտնականները հետազոտություն են հրապարակել, որում պատմում են Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայում բնակվող երգեցիկ ոսկեթեւ թռչունների վարքին հետեւելու մասին: Ըստ գիտնականների՝ նախորդ գարնանը թռչունները բները լքել են ցիկլոնի վրա հասնելուց 24 ժամ առաջ, որն իր հետ 84 տորնադո էր բերել եւ 35 մարդու կյանք խլել:

Աշխատանքի հեղինակներից Հենրի Սթրեբին պատմել է, որ թռչունների վարքին հետեւել են՝ ցանկանալով ստուգել՝ կարող են արդյոք թռչունները տեղորոշիչ փոքր սարքեր տեղափոխել: Պարզվել է, որ նրանք ունակ են ոչ միայն դրան. Տորնադոյի մոտենալուց  մեկ օր առաջ թռչունները լքել են այն վայրը, ուր եկել էին բույն հյուսելու, եւ հաջորդ  հինգ օրվա ընթացքում հաղթահարել 1500 կմ՝ այդպես էլ չհանդիպելով տորնադոյի, փոխանցում է Gazeta-ն:

Հենրի Սթրեբին ասում է, որ այն պահին, երբ օդերեւութաբանները վտանգ են նկատել, թռչուններն արդեն սկսել են արագ տարհանվել վտանգավոր վայրից: Դա բացատրվում է նրանով, որ երգեցիկ թռչունները ունակ են ընկալելու տորնադոյի արձակած ինֆրաձայնային ալիքները, որոնք մարդուն լսելի չէ: Մասնագետները հուսով են, որ երգեցիկ թռչունների ունակությունները կարող են էականորեն օգնել օդերեւութաբաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ