News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Տիրուհուն սպասող շնիկի մասին զվարճալի հոլովակը համացանցում հազարավոր մարդիկ են դիտել: Տեսախցիկների օբյեկտիվում հայտնվել է պուդելը, որին տիրուհին թողել էր Չիկագոյի առեւտրի կենտրոններից մեկում կենդանիների համար նախատեսված հատուկ ազատավանդակում:  Երեւում է՝ տիրուհու ուրբաթօրյա գնումները ձգձգվել են, եւ շունը, անհամբերությունից տեղը չգտնելով, սկսել է շարժումներ անել, որոնք կրքոտ պար են հիշեցնում:

Փոքրիկ շունը, կանգնելով հետեւի թաթերին եւ ատամներով կառչելով վանդակի ճաղերից, սկսել է  մի թաթից մյուսին անցնել եւ շարժել պոչը՝  սպասելով սիրելի տիրուհու հետ հանդիպմանը, փոխանցում է  Lifenews-ը:

Պարող  պուդելի հարեւանությամբ գտնվող շնիկը սկզբում զարմացած  նայում է, այնուհետեւ կարծես թե ցանկանում միանալ պարողին, եւ սկսում պտտվել ջրամանի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ