News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանը նոր ինտեգրացիոն նախագծերի կողմնակից է, սակայն ոչ իր սեփական տարածքային ամբողջականության հաշվին: Այվազյանը հիշեցրեց, որ շատ հայտարարություններ են արվել, որտեղ ռուսական կողմն իր պատրաստակամություն է հայտնել Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման առիթով, սակայն վրացական կողմը այդքան էլ չի ողջունել այդ հայտարարությունները:

«Հայաստանն, իհարկե, շահագրգռված է երկաթուղու վերականգնման հարցում: Սակայն այստեղ կա քաղաքական խնդիր, եւ այդ հարցում Հայաստանը կարող է կատարել միայն միջնորդական առաքելություն», - ընդգծեց պատգամավորը: Նա հավելեց, որ երկաթուղու վերականգնումը պետք է տեղի է ունենա Ռուսաստանի եւ Վրաստանի փոխադարձ համաձայնությամբ: «Աբխազական երկաթուղու վերականգնման հարցում քաղաքական բաղադրիչ կա, այդ հարցն անհրաժեշտ է տեղափոխել տնտեսական դաշտ», - եզրափակեց Վարդան Այվազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ