News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդդիմադիր գործիչներին գալիք տարվա համար ցանկանում է առողջություն:

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ամփոփիչ ասուլիսից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե որտեղ եւ  ինչպես է նա պատարստվում նշել Ամանորը, եւ ինչ է ցանկանում ընդդիմությանը:

«Ձմեռ պապիկից ակնկալում եմ, որ կարողանամ բավարարել երեխաներիս՝ Ձմեռ պապիկից ունեցած ակնկալիքները: Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, տանը: Իսկ ընդդիմությանն էլ առողջություն եմ ցանկանում: Ուզում եմ, որ ունենանք լավ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, խելացի ընդդիմություն: Տեսեք՝ ինչքան լավ կլիներ, որ լիներ կրթական ոլորտի հետ կապված մի ընդդիմադիր գործիչ, որը վաղն ասուլիս կհրավիրեր ու կասեր՝ պարոն Աշոտյան, այս բանը սխալ եք ասում, որովհետեւ… բայց մենք չունենք նման ընդդիմադիր գործիչ»,- ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ