News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինացի նկարիչը թեյնիկի տեսքով տուն է կառուցել եւ այն ամրացրել ծառին: Անսովոր կառույցը ծառի վրայի տնակի մի մասն է, որը չինական Գուանդուն նահանգում կառուցել է նկարիչ Գու Յուեզին:

64-ամյա նկարիչը զբաղվում է չինական ավանդական արհեստով. ծառարմատներից ֆիգուրներ է պատրաստում, հայտնում է Daily Mail-ը: Նա որոշել է մենակյաց դառնալ եւ բնակություն է հաստատել երկրի հարավի ջունգլիներում՝ ձանձրանալով քաղաքային կյանքից եւ թողնելով լանդշաֆտային դիզայների իր աշխատանքը:

Տունը, որում ապրում է նկարիչը, հսկայական թեյնիկի է նման՝ 10 քմ տրամագծով,  որը հենված է վեց ծառերի վրա: Տանը կա մեծ սենյակ, ննջարան, լոգարան եւ խոհանոց: Թեյնիկը պատրաստված է եղեգնից եւ կարող է 20 մարդու ծանրությանը դիմանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ