«Քրեական հեղինակություն» Կայարանցի Թեւոսիկը՝ Թեւոս Սաֆարյանը ազատ կարձակվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:Նրան ազատ արձակելու որոշում է կայացրել գործով դատախազը, իսկ Թեւոսիկի դեմ հարուցված գործն էլ կարճել է:
ՔԿՀ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Թեւոս Սաֆարյանը դեռ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 27-ին: Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: Թեւոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարատյլաների հիվանդանոցում», միայն վերջերս էլ տեղափոխվել ՔԿՀ: