News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինտեգրացիոն տարբեր միավորումներին Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությունը բացարձակապես միմյանց դեմ չի աշխատում, այլ՝ միմյանց օգտին եւ համալրելով միմյանց: Այս մասին դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ղեկավարության շնորհիվ տնտեսական ինտեգրման տարբեր ուղղությունները երկու պետություններին հավելյալ դիվիդենտներ եւ օգուտ են բերում», - ընդգծել է պատգամավորը: Եթե ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ենթադրում է ազատ սահմաններ եւ ապրանքաշրջանառություն, շարունակել է Այվազյանը, ապա եվրասիական տնտեսական գոտին հստակ սահմանում էր իր առաջնահերթությունները, եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների շրջանակում որեւէ բացասական դրսեւորում չկա, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ազատ առեւտրի պայմանագիրը գործում է մինչ օրս:

Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիր էր ստորագրել, իսկ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ