News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունից հետո վերջինիս մտերիմների կողմից ծեծի ենթարկված Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Մեքենայի վնասը՝ մոտ 200-300 հազար դրամը, փոխհատուցվել է, մեքենան արդեն վերանորոգվել է եւ շահագործվում է: Գիտեմ, որ վնասը փոխհատուցել է հենց մեքենան վնասած անձինք»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ շտապօգնության բուժաշխատողներն ավելի վաղ NEWS.am-ին պատմել էին, որ իրենց դիմավորած արյունաշաղախ դեպքով երիտասարդը նախ դրսում ծեծել էր վարորդին, հետո ձեռքին երկաթյա կտորով հարվածել էր մեքենային:

«Մենք մի կերպ ներս գնացինք։ Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝ մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս»,- ասել էր տուժած  բուժքույր Լամարա Սարգսյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ Ադանալյանների տնակից կանչը առավելագույնս արագ է սպասարկվել. մեքենան մեկ րոպեից տեղում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ