News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Վալերիկ Հովհաննիսյանի կյանքին վտանգ է սպառնում, նրան շտապ բուժում է անհրաժեշտ քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը։

Նշենք, դեկտեմբերի 10-ին Վալերիկ Հովհաննիսյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հաստ աղիքը վիրահատելու, սակայն չէին վիրահատել եւ նրան վերադարձրել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Վալերիկ Հովհաննիսյանի մոր խոսքով՝ իր որդին բազմաթիվ հետազոտություններ է անցել, բայց բժիշկները հրաժարվել են վիրահատել՝ ասելով, որ անհրաժեշտ է 1.5-ամսյա բուժում քաղաքացիական հիվանդանոցում։

«Պետք է հաստ աղիքը վիրահատեին, բայց դե վիրահատությունը չկայացավ, շատ լուրջ վտանգ կա: Ինքը պետք է բուժվի ամիս ու կես, դրանից հետո նոր վիրահատեն, եթե իհարկե բուժումը արդյունավետ լինի ու համապատասխանի վիրահատելու չափանիշներին»,- ասաց Վալերիկ Հովհաննիսյանի մայրը:

Տիկին Լիան կարծում է, որ նման իրավիճակում անհրաժեշտ է փոխել իր որդու խափանման միջոց կալանքը, որպեսզի նա կարողանա համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցում:

«Ինքը երկու հրազենային վնասվածք է ստացել, օրգանիզմում լուրջ պրոբլեմներ են առաջացել, բորբոքումներ կան։ Հիմա իր համար ամեն օրը թանկ ա, պետք ա շտապ բուժումը սկսել։ Ես ուզում եմ իմանալ՝ ով է պատասխան տալու սրա համար: Ես «Նուբարաշեն» քրեակատարողականից բողոք չունեմ, բայց քրեակատարողական հիվանդանոց տարան քցեցին իրան ու համապատասխան օգնություն էլ ցույց չտվեցին։ Խոշտանգում են տղայիս, ինչի՞ իմ երեխուն հաշմանդամ սարքեցին: Թող որոշեն՝ որտեղ պետք է բուժվի ու սկսվի բուժումը»,- բողոքեց Լիա Հովհաննիսյանը։

Վալերիկ Հովհաննիսյանի մայր պատմեց, որ իր որդուն հիվանդանոցում այցելել է նաեւ հոգեբանը, ասել, որ նրա մոտ հոգեբանական խնդիրներ կան։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ