«Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, քիչ առաջ ազատ արձակվեց քրեական հեղինակություն Թեւոսիկը՝ Թեւոս Սաֆարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:
Թեւոսիկը ազատ է արձակվել, քանի որ նրա խափանման միջոց կալանքը վերացվել: Այլ մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 27-ին: Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: Թեւոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարատյլաների հիվանդանոցում», միայն վերջերս էլ տեղափոխվել ՔԿՀ: